National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.07.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով պետական սահմանի անցման կետերում գործընթացներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
1 / 3

Ներկայում պետական սահմանի անցման կետերում պետական գործառույթներ է իրականացնում 4-5 պետական մարմին: Առաջարկվող օրենսդրական փաթեթով տնտեսական գործունեության ոլորտում աշխատանքներ կիրականացնեն միայն երկու` ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային մարմինները: Ազգային անվտանգության ծառայության մարմինները կիրականացնեն ոստիկանության կողմից ներկայում սահմանին իրականացվող, իսկ մաքսային մարմինները` սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վերապահված որոշ գործառույթներ: Այս մասին հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթը լրամշակվել է. ներառվել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտության հիմքում ընկած է ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների եւ կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրարկումը: Նա ընդգծել է մաքսային վարչարարության, ինչպես նաեւ պետական սահմանին իրականացվող վերահսկողական մեխանիզմների ու գործընթացների զարգացման եւ արդիականացման կարեւորությունը, ինչը կնպաստի միջազգային առեւտրի աճին, հայկական եւ օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:

Գլխադասային հանձնաժողովում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախատեսվում է հարկային մարմնին հնարավորություն ընձեռել, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով (մասնավորապես, հսկիչ գնման ուսումնասիրությամբ) պատշաճ հսկողություն սահմանվի նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն նախատեսել շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
 

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am